04 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրասնոյարսկում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոց բենզին է բերել ու հրկիզել դասընկերներին

Կրասնոյարսկում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոց բենզին է բերել ու հրկիզել դասընկերներին

Կրասնոյարսկում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոց բենզին է բերել ու հրկիզել իր դասընկերոջը․ գրում է gazeta.ru-ն։

Միջադեպի հետևանքով տղան երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել մեջքի և դեմքի շրջանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այլ լրատվամիջոցներ հաղորդում են ևս 5 հոգու վիրավորվելու մասին։ Ականատեսները հայտնել են, որ աղջիկը հրկիզել է ամբողջ դասարանը։ Դեպքի վայրից կադրերից դատելով՝ երեխաները տարհանվել են շենքից։

Անչափահաս աղջիկը ձերբակալվել է։ Նրա պայուսակում մուրճ է հայտնաբերվել։ Դեպքի ճշգրիտ պատճառը չի նշվում։

Ռազմագերիներ