04 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի «մահապատժի փոս»

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի «մահապատժի փոս»

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի մեծ գերեզման․ գրում է The Sun-ը։

Ըստ պարբերականի՝ գերեզմանը հնարավոր է՝ եղել է «մահապատժի փոս»։ Այն լի է կմախքների մնացորդներով և ամբողջական կմախքներով։ Կմախքներից մեկը պատկանում է «շատ բարձրահասակ» տղամարդու, որի գլխին, կարծես, անցք է բացված եղել։

Նշվում է, որ գերեզմանում հայտնաբերվել են մինչև 10 տարբեր մարդկանց  մնացորդներ, որոնք հնագետներն անվանել են «չափազանց հազվագյուտ»։

Մասնագետները կարծում են, որ փոսը կարող է լինել ավելի քան 1100 տարի առաջ տեղի ունեցած ճակատամարտի կամ մահապատժի հետևանքը։ Այն հայտնաբերվել է անցյալ տարի մի վայրում, որը նախկինում համարվում էր սաքսոնական Մերսիայի թագավորության և Արևելյան Անգլիայի թագավորության միջև գտնվող «սահմանային գոտի»։ Տարածքը նվաճվել է վիկինգների կողմից մոտ 870 թվականին։

Ռազմագերիներ