
Փաշինյանն ու Ալիևը կիսում են «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ ի՞նչ մրցանակ է այն
2026 թվականին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Աֆղանստանում կանանց և երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Զարքա Յաֆթալին։
Իսկ ի՞նչ մրցանակ է այն․
«Զայեդ» մրցանակը (ամբողջական անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) մարդասիրական նախաձեռնություն է, որը միավորում է խաղաղության, հաշտեցման, մարդկային արժանապատվության և համերաշխության գաղափարները մեկ արժեքային հարթակում։ Մրցանակն անվանակոչվել է ի պատիվ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի։
Մրցանակը ստեղծվել է 2019 թվականին՝ Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպման առթիվ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ալ-Ազհարի Մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը համատեղ ստորագրեցին «Մարդկային եղբայրության» փաստաթուղթը։
2021 թվականից սկսած այն շնորհվում է անհատների ու կազմակերպությունների։ Մրցանակի տրամադրման որոշումը կայացնում է միջազգային անկախ հանձնաժողովը՝ նոմինացիաների հիման վրա։
«Zayed Award for Human Fraternity»-ն ունի նաև մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդ։


