04 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա Վեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Արամ Ա Վեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Արամ Ա Վեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսին՝ Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի ազատ արձակման համար․ հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանը։

«Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վանսին օրեր առաջ ուղարկված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նրա ուշադրությունն է հրավիրել Բաքվում բանտարկված Արցախի ղեկավարների և հայ ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հարցերին՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։ Նամակում Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն ընդգծում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային կոթողների պաշտպանության կարևորությունը։

Հայտնենք, որ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն գտնվում է ԱՄՆ փոխնախագահի աշխատասեղանին։ Նա առաջիկա շաբաթվա ընթացքում հաջորդաբար այցելելու է Հայաստան և Ադրբեջան»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ