
ՌԴ-Չինաստան հարաբերություններում ցանկացած եղանակ գարուն է․ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը խոսել են տեսակապով
Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը տեսակապով քննարկել են Պեկինի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները․ գրում է Euronews-ը։
Երկու դաշնակիցների միջև տեսազանգը տեղի է ունեցել նախագահ Սի Ծինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լայնածավալ հեռախոսազրույցից անմիջապես առաջ։
«Կցանկանայի ևս մեկ անգամ հավաստիացնել Ձեզ մեր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը, սոցիալ-տնտեսական բարեկեցությունը և սեփական զարգացման ուղին ընտրելու իրավունքն ապահովելու համատեղ ջանքերին մեր վճռական աջակցությունը։ Աճող համաշխարհային անկայունության պայմաններում Մոսկվայի և Պեկինի միջև արտաքին քաղաքականության կապը շարունակում է մնալ հիմնական կայունացնող գործոնը», – ասել է Պուտինը։
Սին Ծինպինն, իր հերթին, նշել է, որ երկու երկրները պետք է «օգտագործեն պատմական հնարավորությունը ռազմավարական համագործակցությունը խորացնելու համար»։
Քանի որ չորեքշաբթի, ըստ չինական օրացույցի, գարնան առաջին օրն էր, Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ կցանկանար է իր ռուս գործընկերոջ հետ աշխատել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների համար «նոր ճանապարհային քարտեզ» մշակելու ուղղությամբ՝ մի օր, որը խորհրդանշում է նոր սկիզբ։
«ՌԴ-Չինաստան հարաբերություններում ցանկացած եղանակ գարուն է», – պատասխանել է Պուտինը։
Տեսազանգը տեղի է ունեցել Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ արևմտյան առաջնորդների ջանքերի ֆոնին՝ չնայած Ուկրաինայի հակամարտության շուրջ առկա տարաձայնություններին․ եվրոպական առաջնորդները տարիներ շարունակ ճնշում են գործադրել Չինաստանի վրա՝ դադարեցնելու Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությունը, սակայն այժմ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ԱՄՆ-ի ամենամոտ արևմտյան գործընկերներից շատերը ձգտում են խորացնել կապերը Չինաստանի հետ։


