
Հռոմի պապը Փաշինյանին ու Ալիևին անվանել է «հույսի սերմնացաններ»
Մարդկային եղբայրության համաշխարհային օրվա և «Զայեդ» մրցանակի հանձնման կապակցությամբ իր ուղերձում Հռոմի պապ Լևոն XIV-ը մրցանակակիրներին՝ Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին, Զարքա Յաֆթալիին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը նկարագրել է որպես «հույսի սերմնացաններ աշխարհում, որը շատ հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում»․ գրում է Vatican News-ը։
«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության պահանջկոտ ուղին ընտրելով՝ նրանք ցույց են տվել, որ նույնիսկ ամենախոր բաժանումները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»,- ասել է կաթոլիկ աշխարհի առաջնորդը։ Ելույթում Հռոմի պապը եղբայրությունը նկարագրել է որպես հրատապ անհրաժեշտություն, որն ավելի ուժեղ է, քան հակամարտությունները, տարաձայնություններն ու լարվածությունը։


