10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը Նիկոլի մրցանակի գինն էր․ պատգամավոր

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը Նիկոլի մրցանակի գինն էր․ պատգամավոր

Երեկ Փաշինյանն ու Ալիևը եղբայրացան, ընտանիքներով հարազատացան, այսօր Ալիևը Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին դատապարտեց ցմահ, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումն այդ գործարքի մի բաղադրիչն էր, Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում: Վաղը կունենանք Բաքվի պատվերով գրած նոր սահմանադրություն մեր տարածքում ադրբեջանցիների ու թուրքերի համար կառուցած շա՜տ լայն միջանցք: Փոխարենը, կարող է Ադրբեջանից ստանանք մի «կանիստր» բենզին, մի բուռ 4-րդ կարգի ցորեն ու մի վագոն սիլոս»,-գրել է նա:

 

Ռազմագերիներ