10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամոթ և խայտառակություն»․ Բագրատ սրբազանի ելույթը՝ Բաքվի «դատավարության» մասին

«Ամոթ և խայտառակություն»․ Բագրատ սրբազանի ելույթը՝ Բաքվի «դատավարության» մասին

Այսօրվա դատական նիստին Բագրատ սրբազանն անդրադարձավ ոչ թե իրեն վերաբերող գործին, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Բաքվի դատարանի «վճիռներին»։

Ներկայացնում ենք ելույթը․

«Ամբողջ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը չի կատարել դատարանի պահանջը: Արձանագրում ենք անցյալ անգամ էլ, հիմա էլ, որ նախագահող դատավորի որևէ պահանջ չի կատարվել:

Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության: Ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ամո՛թ այն հասարակական և քաղաքական մտքի ներկայացուցիչներին, որոնք աջակից են եղել այս գործընթացին:

Քննիչներով, մեղադրողներով, դատավորներով, մեղադրանք տվողներով, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողներով. իրենց վզին է դրված Բաքվի դատարանում տեղի ունեցածը:

Սա բոլորիս դատապարտությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»:

 

Ռազմագերիներ