
Զբոսաշրջիկների վատ վարքագծի պատճառով ճապոնական քաղաքում չեղարկվել է բալենու ծաղկման փառատոնը
Ֆուձի լեռան մոտ գտնվող ճապոնական քաղաքի իշխանություններն այս տարի չեղարկել են բալենու ծաղկման փառատոնը՝ Հանամին՝ նշելով, որ զբոսաշրջիկների թվի աճը տեղացիների համար անկառավարելի է․ գրում է BBC-ն։
Ֆուձիյոշիդա քաղաք զբոսաշրջիկների հոսքը հանգեցրել է երթևեկության քրոնիկ խցանումների, քաղաքի աղտոտմանը։ Միևնույն ժամանակ, որոշ բնակիչների խոսքով՝ զբոսաշրջիկները ներխուժել են մասնավոր այգիներ և այնտեղ հոգացել իրենց կարիքները։
Քաղաքը գարնանը տուրիստական հայտնի վայր է․ տարվա այս եղանակին են ծաղկում Ճապոնիայի համաշխարհային ճանաչում ունեցող բալենիները, և հենց այստեղ է հնարավոր երկրի խորհրդանիշ Ֆուձի լեռան ֆոնին հիանալ նրանցով։
«Ֆուձիյոշիդայի գեղատեսիլ տեսարանները սպառնում են «քաղաքացիների հանգիստ կյանքին։ Մեր քաղաքացիների արժանապատվությունն ու կենսապայմանները պաշտպանելու համար մենք որոշել ենք չեղարկել 10-ամյա փառատոնը», – ասել է քաղաքապետ Շիգերու Հորիուչին։
Քաղաքային իշխանությունների համաձայն՝ փառատոնի օրերին ամեն օր քաղաք է այցելում մինչև 10.000 մարդ։


