28 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը թողարկել է զեղչված դեղամիջոցների TrumpRx կայքը

Թրամփը թողարկել է զեղչված դեղամիջոցների TrumpRx կայքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է TrumpRx.gov կայքը, որն սպառողներին զեղչված դեղատոմսային դեղամիջոցներ կառաջարկի․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ կայքը հանդիսանում է Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցնելու Թրամփի ջանքերի մասը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոր կայքը գործարկվել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ղեկավար Մեհմեթ Օզի և National Design Studio-ի տնօրեն և Airbnb-ի համահիմնադիր Ջո Գեբբիայի հետ։

«Մարդիկ կխնայեն շատ գումար և առողջ կլինեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից տասնվեցը համաձայնագրեր են կնքել Թրամփի վարչակազմի հետ՝ ԱՄՆ մաքսատուրքերից ազատման դիմաց՝ ամերիկացիների համար դեղերի գները նվազեցնելու համար: Այդ համաձայնագրերով՝ ընկերությունները կնվազեցնեն գները ԱՄՆ կառավարության Medicaid ծրագրի և TrumpRx-ի միջոցով կանխիկ վճարումներ կատարող սպառողների համար:

Ռազմագերիներ