22 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ մեղմել է իր հայտարարությունների տոնը․ Коммерсантъ

Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ մեղմել է իր հայտարարությունների տոնը․ Коммерсантъ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Սիմոնյանն այցից առաջ մեղմացրել է իր հռետորաբանությունն, այդ թվում՝ Ռուսաստանի «հիբրիդային պատերազմի» մասին իր հայտարարություններում․ գրել է Коммерсантъ-ը։ Սակայն նա ընդգծել է, որ Հայաստանը դեռևս հարցեր ունի, որոնք պատասխան են պահանջում։ Ռուս նախարարն, իր հերթին, նշել է, որ Երևանի որոշ պնդումներ «մի փոքր տարօրինակ» են հնչում։

Դեռևս այցից առաջ աստիճանաբար որոշ կոպիտ եզրեր հարթեցնելուց հետո՝ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շարունակել է մեղմացնել իր հայտարարությունների տոնը։

Երկրների միջև հարաբերություններում ամենահրատապ հարցերից մեկը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ Հայաստանի պնդումներն են։ Կազմակերպության վերաբերյալ Հայաստանի հռետորաբանությունը շարունակում է կոշտանալ, և այն պատճառների ցանկը, թե ինչու է երկիրը մտադիր դուրս գալ կազմակերպությունից, ևս մեծանում է։ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը «սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։ Իսկ այս տարվա հունվարին վարչապետն ասաց, որ երկրի անդամակցությունը կազմակերպությանը լուրջ խոչընդոտ է դարձել միջազգային զենքի շուկա մուտք գործելու համար։

Իր հերթին՝ Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ Մոսկվան չի հասկանում բարձրացված բողոքներից շատերը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև շեշետել է՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է համագործակցությանը մասնակցելու, և հատկապես Եվրամիությանն անդամակցելու հիմքում ընկած սկզբունքների հետ։

Ինչպես երևում է, Երևանը հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։ Հունվարի կեսերին Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհնար է, բայց նշել է, որ դեռևս ընտրություն կատարելու անհրաժեշտություն չկա։

Ռազմագերիներ