
ՔՊ-ն ինձ պետք է շնորհակալություն հայտներ, դեմ չէի լինի, եթե մեդալ տար․ Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է իր և կուսակցության միջև առկա տարաձայնություններին։
Պատգամավորի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իմ աշխատանքի համար ինձ պետք է շնորհակալություն հայտներ, ասացիք՝ մեդալ տար, դեմ չէի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանել։
- Ալեն Սիմոնյանի հայտարարության հիման վրա ինձ հրավիրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է, և կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետն ասաց, ինչը ես չեմ ընդունում։
- Ես ոչ բացառում եմ, ոչ էլ կարող եմ հաստատել, որ Գլխավոր դատախազը կգա իմ հետևից։
- ՔՊ-ի դեմ խոսելը բացառվում է։ Ես մշտապես առաջնորդվել եմ ՔՊ գաղափարներով, որդեգրած սկզբունքներով, և եթե դրանք կհակասեն կուսակցության որևէ անդամի, դա իր խնդիրն է։ Բայց դա երբեք չի կարող հակասել ՔՊ-ի հայտարարած սկզբունքներին և հեղափոխության բերած արժեքներին։
- Այսօր ՔՊ-ում կան մարդիկ, որոնք հեղափոխության հետ կապ չունեն, անգամ դեմ են եղել հեղափոխությանը․ կա՛մ ընդհանրապես չեն մասնակցել, կա՛մ շեղվել են, կա՛մ հետագայում են միացել թիմին։ Նորմալ է, կուսակցությունը կարող է մեծանալ։


