
Հունիսին նախատեսված ընտրություններից առաջ ՀՀ-ն բախվում է արտերկրից եկող ապատեղեկատվության․ AFP
Հայ պաշտոնյաները հայտարարել են, որ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը բախվում է արտասահմանից եկող ապատեղեկատվության և հիբրիդային հարձակումների ահագնացող ալիքի, իսկ մեդիա փորձագետները մատնացույց են անում Ռուսաստանին:
Զգուշացումները հնչում են այն ժամանակ, երբ Երևանը փորձում է վերաուղղորդել իր արտաքին քաղաքականությունը Մոսկվայից դեպի Արևմուտք` միաժամանակ ձգտելով վերականգնել հարաբերություններն Ադրբեջանի հետ. գրում է BARRON’S-ը՝ հղում անելով Agence France-Presse-ի հոդվածին։
Ինչպես նշվում է, Ռուսաստանի ազդեցությունը նախկին Խորհրդային Միության տարածքում լարված է «Ուկրաինա ներխուժումից հետո»։
Հայաստանը պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցն է, բայց կասեցրել է իր մասնակցությունը տարածաշրջանային անվտանգության պայմանագրին՝ Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ Մոսկվայի օգնությունը չստանալու մեղադրանքներով։
Ընդդիմության պառակտվածության և մեծ մասամբ ոչ ժողովրդականության պայմաններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ինչպես սպասվում է, կհաղթի հունիսին կայանալիք ընտրություններում։ Սակայն նրա արևմտամետ արտաքին քաղաքականությունը զայրացրել է Մոսկվային։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ «արտաքին ուժերի կողմից իրականացվում են չարամիտ տեղեկատվական գործողություններ», որոնք ուղղված են «քվեարկությունների վրա ազդելուն»։


