
Զգուշացե՛ք, ձեզ նկարահանում են․ համացանցում են հայտնվել Չինաստանի հյուրանոցներում նկարահանված հազարավոր տեսանյութեր
Համացանցում են հայտնվել Չինաստանի հյուրանոցներում նկարահանված հազարավոր տեսանյութեր։
Այսպես կոչված «լրտեսական տեսախցիկով նկարված պոռնոֆիլմերի» (spy-cam porn) արտադրությունը Չինաստանում գոյություն ունի առնվազն մեկ տասնամյակ, չնայած այն հանգամանքին, որ նման տեսանյութերի արտադրությունն ու տարածումը երկրում անօրինական է. գրում է BBC-ն։
Հյուրանոցային սենյակներում թաքնված տեսախցիկներն օգտագործվում են հյուրերին առանց նրանց իմացության տեսանկարելու համար․ այնուհետև տեսանյութը որպես պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմ տարածվում է առցանց հարթակներում։
Պոռնոգրաֆիկ կայքերից բացի, նման տեսանյութերը նաև ներբեռնվում են Telegram-ալիքներ՝ չնայած փաստին, որ հավելվածն արգելված է Չինաստանում․ այն երկրում օգտագործվում է անօրինական գործունեության համար։
Նախորդ տարվա ապրիլից կառավարությունը նոր կանոնակարգերով փորձել է կանխել նման տեսանյութերի տարածումը՝ պահանջելով հյուրանոցների սեփականատերերից պարբերաբար ստուգել թաքնված տեսախցիկների առկայությունը, սակայն սպառնալիքը չի վերացել: BBC World Service-ը վերջերս բազմաթիվ կայքերում հայտնաբերել է հյուրանոցային սենյակներում նկարահանված և վաճառված հազարավոր տեսանյութեր:


