28 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 2 ավտոմեքենա

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 2 ավտոմեքենա

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք.
  • 2 տրանսպորտային միջոց:

 

Ռազմագերիներ