21 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում 15-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Երևանում 15-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դի՝ քունքի հատվածում հրազենի կրակոցի հետքով։ ABC Media-ին տեղեկացրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Տղայի մարմնի մոտ հայտնաբերվել է նաև օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան ինքնասպան է եղել։

Տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Սարգսյանի խոսքով՝ հրացանը մարտական չի եղել։

Քննչական կոմիտեից ABC Media-ին տեղեկացրին, որ անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ռազմագերիներ