21 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-իրանական սահմանը հատել փորձած մի խումբ անձինք եղել են Բանգլադեշի քաղաքացիներ․ ԱԱԾ

Հայ-իրանական սահմանը հատել փորձած մի խումբ անձինք եղել են Բանգլադեշի քաղաքացիներ․ ԱԱԾ

Հունվարի 30-ին Հայաստանից Իրան սահմանային ապօրինի հատման դեպք  է գրանցվել․ ABC Media-ին հայտնում են ԱԱԾ-ից։

Հայաստանի Հանրապետությունից Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են հատել հայ-իրանական սահմանը։

«Արձանագրվել է ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն պետական սահմանի ապօրինի հատման դեպք, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ։

«Յոթ անձ կալանավորված է»,- ABC Media-ին տեղեկացրել էին ՀՀ Քննչական կոմիտեից։ 

 

 

Ռազմագերիներ