27 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում․ Կոպիրկին

Ռուսաստանը կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում․ Կոպիրկին

Ռուսաստանը կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի ակունքներում․ Россия-24-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք կարծում ենք, որ այս ոլորտում, ընդհանրապես տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ և արդարացի հիմունքներով, և, իհարկե, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը», – ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը «Թրամփի երթուղի» նախագծին, մասնավորապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է լայնորեն գովազդվող «Թրամփի երթուղի» ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին։

«Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է գործնական մանրամասներին, դրանք նոր են սկսում ի հայտ գալ, և դրանց գործնական մեկնարկի համար, հավանաբար, որոշ ժամանակ կպահանջվի: Բնականաբար, Ռուսաստանը հետևում է և կշարունակի հետևել այս գործընթացին: Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը», – նշել է նա:

Ռազմագերիներ