07 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանաներին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։

Ռազմագերիներ