
Բժիշկները պայքարում են դաժանորեն ծեծված զինծառայողի կյանքի համար․ shamshyan.com
Երևանում դաժան ու առեղծվածային դեպք է գրանցվել։ Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում ՊՆ զորամասի հարակից տարածքից զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ նա պայմանագրային զինծառայող է։ 24-ամյա տուժածին վիրահատել են, նա ունի տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ըստ Շամշյանի՝ ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային ծեծի են ենթարկել։


