
ԱԳՆ ակտիվ աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վարչապետին է ներկայացրել 2025թ․ԱԳՆ կատարած աշխատանքն՝ ըստ կարևորության։
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումն։ ԱԳՆ ակտիվ աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
ԱԳՆ-ի ջանքերն ուղղվել են ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացմանն, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացմանը։
Միզոյանն արդյունավետ է համարել տարին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման համար՝ նկատելով կոնկրետ շոշափելի արդյունքներ։
ՀՀ-ն ձգտում է զարգացնել ՌԴ-ի հետ բարեկամանակն հարաբերությունները՝ հարգելով փոխադարձ ինքնիշխանությունը։


