
Իրակլի Կոբախիձեն հույս ունի վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս ունի վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը:
«Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը վերականգնվի մաքուր էջից և ունենա հստակ ճանապարհային քարտեզ, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքներն»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վերաբերյալ հարցին։


