
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն
կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ,
ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող
Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով
ընթանում է քննություն: