10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բնակավայրի ստեղծում նախ Լուսնի վրա, ապա՝ Մարսի․ Մասկը ցանկանում է Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաք» կառուցել

Բնակավայրի ստեղծում նախ Լուսնի վրա, ապա՝ Մարսի․ Մասկը ցանկանում է Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաք» կառուցել

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX ընկերությունն իր առաջնահերթությունը Մարսի վրա բնակավայր կառուցելուց տեղափոխում է Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաքի» ստեղծման վրա, որը, նրա կարծիքով, կարող է իրականություն դառնալ 10 տարուց էլ պակաս ժամանակում․ գրում է Reuters գործակալությունը։

Մասկը X-ի գրառման մեջ նշել է, որ SpaceX-ը դեռևս մտադիր է Մարսի վրա քաղաք կառուցելու աշխատանքներն սկսել 5-7 տարվա ընթացքում՝ հավելելով, սակայն, որ «գերակա խնդիրը քաղաքակրթության ապագայի ապահովումն է, իսկ Լուսինն ավելի արագ կլինի»։

SpaceX-ը ներդրողներին տեղեկացրել է մինչև 2027 թվականի մարտ անօդաչու լուսնային վայրէջք կատարելու նպատակների մասին (տիեզերանավը Լուսնի վրա վայրէջք կկատարի առանց տիեզերագնացների):

Մասկի հայտարարությունն արտացոլում է Չինաստանի հետ Լուսնի ուսումնասիրության ոլորտում ինտենսիվ մրցակցությունը՝ հաշվի առնելով, որ 1972 թվականից ի վեր մարդիկ Լուսնի վրա վայրէջք չեն կատարել:

 

Ռազմագերիներ