10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել

Իրանում հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել

Իրանում հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել․ գրում են  իրանական լրատվամիջոցները։

Ձերբակալվածները մեղադրվում են «ազգային միասնությունը խաթարելու, երկրի հասարակական-քաղաքական կարգը խախտելու, Սահմանադրությանը հակասող դիրքորոշում ընդունելու, թշնամական քարոզչություն իրականացնելու» համար։ Նրանց առաջադրվել են նաև այլ մեղադրանքներ։

Ձերբակալվածների թվում են «Բարեփոխումների ճակատի» և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Ազեր Մանսուրին, խորհրդարանի նախկին անդամ Էբրահիմ Ասկերզադեն, նախկին դիվանագետ Մոհսեն Ամինզադեն և «Բարեփոխումների ճակատի» խոսնակ Ջավադ Էմամը։

Ձերբակալությունները կատարվել են դատարանի որոշման հիման վրա. անվտանգության ուժերը նրանց ձերբակալել են իրենց բնակության վայրերում։ Նրանց գործունեության վերաբերյալ հետաքննություն է ընթանում։

Ռազմագերիներ