
Ցուցարարները հայ գերիների նկարներով սպասում են Ջեյ Դի Վենսի այցին
ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին ընդառաջ քաղաքացիները հավաքվել են նախագահականի մոտ՝ Սպիտակ տան ներկայացուցչին հիշեցնելու Բաքվում պահվող հայ գերիների մասին։
Հիշեցնենք, որ Ջեյ Դի Վենսին օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։


