
Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց
Մկրտիչ սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց․ Sputnik Արմենիա–ին հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։
Քահանայի նկատմամբ խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։
Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։


