27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեկտեմբերի 22-ին Գազայի գոտում իսրայելական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 22-ին Գազայի գոտում իսրայելական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

Այսօր Իսրայելի
Բեյտ Կեշետ կիբուցի գերեզմանատանը  հողին են
հանձնել դեկտեմբերի 22-ին Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի
հետևանքով զոհված 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանի(Քանանյանի) աճյունը:
Այս մասին տեղեկանում ենք «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չեռնամորյանի
ֆեյսբուքյան էջից։

«Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության
ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած
զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա
պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական
դասընթացը: Երեկ Նիր-Ռաֆայել Քանանյանի տարեդարձն էր ու նա կդառնար 21 տարեկան: Նրան
մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար», – գրել է Չեռնամորյանը։