
Բուքինգհեմյան պալատը պատրաստ է օգնել թագավորի եղբոր գործով ցանկացած հետաքննության հարցում
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել թագավոր Չարլզի կրտսեր եղբոր նկատմամբ ոստիկանական ցանկացած հետաքննության․ գրում է Reuters գործակալությունը։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ջեֆրի Էփշտեյնի գործով բացահայտված էլեկտրոնային նամակներից պարզ դարձավ, որ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորն Էփշտեյնին բրիտանական գաղտնի առևտրային փաստաթղթեր է փոխանցել։
«Թագավորը խոսքերով և աննախադեպ գործողություններով հստակեցրել է իր խոր մտահոգությունը պարոն Մաունթբեթեն-Վինձորի վարքագծի վերաբերյալ շարունակաբար ի հայտ եկող մեղադրանքների առնչությամբ»,- ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը։


