
Բոլորս արժանի ենք ճշմարտությանը․ Էփշտեյնի գործով տուժածները տեսանյութով կոչ են անում հրապարակել փաստաթղթերի ամբողջական փաթեթը
Սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տուժածները հանդես են եկել գովազդային հոլովակում՝ կոչ անելով հրապարակել գործի առնչությամբ ավելի շատ փաստաթղթեր․ գրում է BBC-ն։
World Without Exploitation (WorldWE) խմբի 40 վայրկյան տևողությամբ տեսանյութում Էփշտեյնի գործով թրաֆիքինգի զոհ դարձած կանայք ձեռքում պահել են իրենց երիտասարդ տարիքի լուսանկարները՝ ասելով․ «Բոլորս արժանի ենք ճշմարտությանը»։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունն (DOJ) օրենքով պարտավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակել բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ այժմ հրապարակվել է փաստաթղթերի միայն մի մասը՝ շատերը խմբագրված տարբերակներով։


