10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

ՀՀ-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միավորով՝ կազմելով 46 միավոր․ նշվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) վերաբերյալ զեկույցում։

ԿԸՀ-ն դասակարգում է 182 երկիր՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

Աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում): «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, որտեղ զիջում է միայն Վրաստանին, որն ունի 50 միավոր։

Ինչպես և նախորդ 4 տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2025 թվականին ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն 43-ից նվազել է՝ դառնալով 42, որը վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշն է)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2025թ․ ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (31) կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը (23)` 153-156-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (30)՝ 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (38) զբաղեցնում է 96-98-րդ տեղերը, Բելառուսը (31)՝ 124-129-րդ տեղերը, Ղրղզստանը (26)՝ 142-147-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 157-160-րդ տեղերը:

Ռազմագերիներ