
Մեր արտահանման ծավալը գնի հետ կապված չէ, այլ թղթերի․ Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ առանցքային նշանակություն ունի չափագիտության միջազգային կազմակերպություններին անդամակցումը։
«Անդամակցությունը տնտեսական և առևտրային տեսանկյունից կապահովի տնտեսական, առևտրային խթանում, քանի որ անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգաին համադրելիություն, ինչը կարևոր է արտահանման գործընթացում տեխնիկական խոչընդոտները նվազեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը հնարավորություն է տալիս այդ թղթով մտնել աշխարհ»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Խոսելով արտահանման մասին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ զարգացած երկրներ մեր արտահանման թերի լինելու պատճառները շատ հաճախ ոչ թե գնի հետ են կապված, այլ մեր թղթերի անհամապատասխանության:


