10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոպիրկինը վստահություն է հայտնել հայ և ռուս ժողովուրդների միջև սերտ և ամուր հարաբերությունների պահպանման հարցում

Կոպիրկինը վստահություն է հայտնել հայ և ռուս ժողովուրդների միջև սերտ և ամուր հարաբերությունների պահպանման հարցում

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների միջև սերտ և ամուր հարաբերությունների պահպանման հարցում։

Երևանում Դիվանագետի օրվա պատվին Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողության ժամանակ Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտությունը բազմաթիվ տարրերից մեկն է, որը կապում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։

Դիվանագետը հայտնել է, որ փետրվարի 10-ին, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են դրվել Խորհրդային Հայաստանում և Ռուսաստանում հայազգի դիվանագետների գերեզմաններին։

«Հայերի ներդրումը Ռուսական կայսրության, Խորհրդային Միության և ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության գործում հսկայական է, այդ թվում՝ մեր դիվանագիտական ծառայության աշխատանքի միջոցով»,- ասել է դեսպանը։

Ռազմագերիներ