
Նեթանյահուն Թրամփի հետ կքննարկի Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ «Իսրայելի սկզբունքները»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ գրում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։
Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։
«Մենք կքննարկենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Գազայում իրավիճակը», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն հավելել է, որ Թրամփի հետ իր բազմակի հանդիպումները վկայում են Իսրայելի և ԱՄՆ-ի միջև առկա յուրահատուկ մտերմության, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի հետ իր բացառիկ սերտ անձնական հարաբերությունների մասին։


