Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց հայերը հիմար չեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն նեղացած
չէ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը ներկա դաշնակիցների հետ է լինելու։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն
խորհրդի նիստին։
Լուկաշենկոն հիշել է Փաշինյանի հետ ունեցած իրենց
նախորդ զրույցները, որում Փաշինյանը նշել է, որ նեղացած է միայն ռազմաքաղաքական համագործակցությունից,
իսկ տնտեսականից՝ ոչ։
«Երբ ես խոսում էի
Փաշինյանի հետ, նա ասաց, որ սա այլ ձևաչափ է` տնտեսական, մենք նեղացած ենք ռազմաքաղաքական
ՀԱՊԿ-ից, իսկ դա տնտեսություն է»,- ասել է Լուկաշենկոն
Լուկաշենկոն նշել է
նաև.
«Եթե Հայաստանը ցանկանում
է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց ես չեմ կարծում, որ հայերը
հիմար մարդիկ են»։