
Այո՛, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց՝ թող էս մի հարցը ես լուծեմ, համաձայնվեցի․ Հովիկ Աբրահամյան
Այո՛, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց՝ թող էս մի հարցը ես լուծեմ, համաձայնվեցի․ այսօր իր դատական նիստից հետո հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Այո, ճիշտ է ասում (Նարեկ Նալբանդյանը – խմբ․)։ Ինքը իմացավ, որ այդպիսի որոշում է կայացվել դատարանի կողմից, ինքն ինձ առաջարկեց, ասաց՝ հաշվի առնելով մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը՝ թող այս մի հարցը ես լուծեմ։ Ես էլ համաձայնվեցի և ասացի՝ շնորհակալ եմ, Նարեկ ջան»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ Մամուլում լուրեր էին հայտնվել, որ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։


