
Առանց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության չէինք հասնի խաղաղության համաձայնագրի․ Ջեյ Դի Վենս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների առանցքային կետերը․
- Թրամփը տրամադրված է Ադրբեջանի հետ հնարավորինս սերտ համագործակցության։
- Թրամփից բացի՝ Ալիևը աշխարհում միակ առաջնորդն է, որը հիանալի հարաբերությունների ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։
- Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել՝ երկրի ջրային սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։
- Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության մենք չէինք կարողանա հասնել խաղաղության համաձայնագրի։
- Ադրբեջանական բանակը աշխարհի ամենամարտունակներից և անվախներից է։


