
Պատանի հրաձիգները Հայաստան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով
Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով․ տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից։
«Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ մարզաձևում (մինչև 18 տարեկանների համար) Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880․2 միավոր-արդյունքով նվաճեցին բրոնզե մեդալ։
Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան վերադարձավ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով»,- ասված է հաղորդագրությունում։


