
Ձյուն, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ջերմուկ-Սարավան-Զանգեր ավտոճանապարհը, Երասխ-Զանգակատուն հատվածը, Դիլիջանի, Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Վարդանիձորից դեպի Քաջարան և Նորավանից դեպի Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ծիլքարի, Պուշկինոյի ոլորանները, Փամբակ-Սատանի կամրջի հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Արարատի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


