
Մենք ընտրել ենք դիվանագիտության ուղին, բայց Իրանը չի նահանջի անարդարությունների և խախտումների առաջ․ Մասուդ Փեզեշքիան
Մենք ընտրել ենք դիվանագիտության ուղին՝ հիմնվելով մեր պաշտոնյաների ջանքերի և Գերագույն առաջնորդի սահմանած ուղղության վրա․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալուն։ Մենք սա բազմիցս ասել ենք, և պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման»,-ասել է նա՝ հավելելով․ «Այնուամենայնիվ, կա անվստահության բարձր պատ, որը ստեղծվել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից՝ իրենց գործողությունների և խոսքերի միջոցով»։
Նա նշել է, որ այդ պատը խանգարում է բանակցություններում արդյունքի հասնելուն։
«Եթե աշխարհն իսկապես ձգտում է դիվանագիտության, ապա այն պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները։ Մեր Իրանը չի խոնարհվի նրանց չափազանց պահանջների առաջ։ Մեր Իրանը չի նահանջի անարդարությունների և խախտումների առաջ։ Մենք հասկացել ենք, որ կարող ենք հույսը դնել միայն մեր սեփական ժողովրդի և մեր կարողությունների վրա»,- ասել է Իրանի նախագահը։


