11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և ընդդիմության կողմնակիցների միջև․ ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը․ գրում է Euronews-ը։ 

Ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել կառավարության շենքի ուղղությամբ, որտեղ տեղակայված է վարչապետի գրասենյակը։ Ոստիկանությունն, իր հերթին, կիրառել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

Պայթյունների ձայներ են լսվել երկրի խորհրդարանի մոտակայքում։

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ վիրավորվել է առնվազն 16 ոստիկան։

Ռազմագերիներ