
ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ստորագրել են ազատ առևտրի մասին լայնածավալ համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական
միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Սանկտ-Պետերբուրգում ընթացող
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։
Համաձայնագիրը ստորագրել
են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը,
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար
Աբբաս Ալիաբադին։
Համաձայնագիրը
ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։