11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեղերի հետկանչը նորմալ գործընթաց է. Անահիտ Ավանեսյանի պատասխանը՝  հակաքաղցկեղային դեղի մասին ABC Media-ի հարցին

Դեղերի հետկանչը նորմալ գործընթաց է. Անահիտ Ավանեսյանի պատասխանը՝  հակաքաղցկեղային դեղի մասին ABC Media-ի հարցին

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ահազանգ է ստացել հակաքաղցկեղային «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծման վերաբերյալ: ABC Media-ի այն հարցին, թե այս պահին ի՞նչ երաշխիք կա, որ կեղծ դեղամիջոցը չի շրջանառվում բուժհաստատություններում, նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ հետկանչի մեխանիզմն իրենց գործունեության ռուտինային կետն է. «Արտադրողների հետ փորձագիտական կենտրոնի միջոցով ամենօրյա աշխատանք են տանում  և ցանկացած ահազանգի, մտահոգության դեպքում տեսչական մարմինների հետ միացյալ աշխատանքով իրականացնում ենք օրենքով սահմանված գործընթացները»,- ասաց նա:

Նախարարը վստահեցրեց, որ լրացուցիչ իրազեկման կարիք լինելու դեպքում անում են դա և աշխատում բոլոր այն կենտրոնների հետ, որոնք որևէ խմբաքանակի դեպքում ունեն ահազանգ: Անահիտ Ավանեսյանը նորմալ է համարում հետկանչի նման դեպքերը. «Առանց ավելորդ անհանգստություն պատճառելու՝ պիտի սովորենք, որ այո, ժամանակ առ ժամանակ լինում են դեղորայքներ, որոնց հետկանչի որոշումներ են կայացնում: Նորմալ գործընթաց է»:

Նախարարը նշեց, որ վերջերս են բացել դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջապես նոր, հագեցած կենտրոնը և սարքավորումների, լաբորատոր կարողությունների առումով արդեն ամբողջությամբ հագեցած են և կարողանում են ապահովել դեղերի անվտանգությունը:

Ռազմագերիներ