
Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ համագործակցության շարունակականություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում. ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ Հայաստանի հետ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ Եվրասիական տնտեսական միությունը: Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵվրԱզԷՍ-ի դերը երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման գործում: Այս դերն ակնհայտ է: Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի», – լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և կնքված համաձայնագրերը։


