11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռիում աշակերտները 13-ամյա տղայի են ծեծել․ ի՞նչ է հայտնի 

Լոռիում աշակերտները 13-ամյա տղայի են ծեծել․ ի՞նչ է հայտնի 

Լոռու մարզի դպրոցներից մեկում 13-ամյա տղայի են ծեծել: ABC Media-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցում՝ աշակերտների մասնակցությամբ: Ահազանգը ստացվել է փետրվարի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում:  Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 13-ամյա տղան տեղափոխվել է նախ «Սպիտակ» ԲԿ, ապա Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ից փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. «Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Կատարվում է նախաքննություն»:

Ռազմագերիներ