11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալվռել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը․ ի՞նչ արարքներ են նրան մեղսագրվում

Ձերբակալվռել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը․ ի՞նչ արարքներ են նրան մեղսագրվում

Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նա մեղադրվում է փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու, անձնական և ընտանեկան գաղտնիք խախտելու և այլնի համար։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- մանրամասնեցին ՔԿ-ից։

Ռազմագերիներ