11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղում․ սպասեք զարգացումների «չեզոք» Թուրքմենստանում․ Դավթյան

Վաշինգտոնը ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղում․ սպասեք զարգացումների «չեզոք» Թուրքմենստանում․ Դավթյան

Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով․ Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Իսկ օրեր առաջ ամերիկայն ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոսմերսը: Պայմանագրով սահմանվում է տերմինալի համատեղ տնօրինում SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rocsk-ի «դուստր» Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից: Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում ու, ամենակարևորը, ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով:

Այժմ կրկին անդրադառնանք Հայաստան ժամանած AECOM ընկերությանը: NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023-ի փետրվարին այդ ընկերության ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել վերոնշյալ Black Rock-ը (12 %): Ըստ ամերիկայն որոշ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիերոն՝ մի շարք դուստր ընկերությունների տեսքով:

Ի՞նչ է սա նշանակում

Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության ու, մեծ հաշվով, «խորքային պետության» հետ ուղիղ աֆիլացված ակտոր: Թեև այն համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը: BlackRock-ը 3900 ամերիկյան հրապարակային ընկերություններից մոտ կեսում տնօրինում է անվանական բաժնետոմսերի փաթեթների ավելի քան 5 %-ը։ Այն նաև մրցակից ընկերությունների՝ ԱՄՆ «մեծ քառյակի» բանկերի խոշոր բաժնետեր է։

Փաստացի Վաշինգտոնը, ինչպես բազմիցս եմ նշել, TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը: Ձևավորվում է լոգիստիկ նոր մեգածրագիր, ինչի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո: TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներից են:

Սա այն դեպքերից է, երբ պետության աշխարհաքաղաքական շահերն ամբողջությամբ համընկնում են խոշոր կապիտալի շահերի հետ:

Հ.Գ. Այս ամենի համատեքստում առաջիկայում սպասեք զարգացումների «չեզոք» Թուրքմենստանում:

 

Ռազմագերիներ