11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եղբոր միջոցով ուզում են խոցել Դավիթին․ շինծու մեղադրանք է ու քաղաքական հաշվեհարդար․ փաստաբան

Եղբոր միջոցով ուզում են խոցել Դավիթին․ շինծու մեղադրանք է ու քաղաքական հաշվեհարդար․ փաստաբան

Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։ Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։

Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր «ձերբակալությունը» ոչ միայն կասկածելի համընկնում է, այլև բացահայտ քաղաքական կապ ունեցող գործողություն։ Մտացածին մեղադրանքներով մարդկանց բռնելը դարձել է իշխանական գործիք՝ ճնշելու, վախեցնելու և լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են դիրքավորվել ընդդեմ համակարգի։

Երբ օրենքը դառնում է քաղաքական հաշվեհարդարի միջոց, պետությունը դադարում է լինել իրավական և վերածվում է ռեպրեսիվ մեխանիզմի։

Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ ուղղված Դավիթին խոցելուն՝ նրա ընտանիքի միջոցով։

Ակնհայտ է՝ սա կապ ունի ոչ թե «օրենքի», այլ քաղաքական վրեժի հետ»,- նշել է Դավիթ Համբարձումյանի փաստաբանը։

 

Ռազմագերիներ