12 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում․ Հաքան Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում․ Հաքան Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման գնալ միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշինգտոնը կարող է հրաժարվել Թեհրանի կողմից ուրանի հարստացումը լիովին դադարեցնելու պահանջից. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` Financial Times-ի հետ զրույցում։ Ֆիդանի խոսքով՝ ամերիկացիներն, ըստ երևույթին, պատրաստ են թույլ տալ Իրանին հարստացնել ուրան սահմանափակ քանակով։

«Իրանցիներն արդեն հասկանում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկացել են, որ իրանցիներն էլ ունեն իրենց սահմանները»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի չափազանց պահանջները կարող են խափանել միջուկային բանակցությունները և հանգեցնել Մերձավոր Արևելքում նոր հակամարտության։

Նա նշել է, որ եթե Վաշինգտոնը պնդի «բոլոր հարցերի միաժամանակյա լուծման» վրա, մասնավորապես՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի իր հրթիռային ծրագրից և Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին աջակցելուց, միջուկային ծրագրի հարցում առաջընթաց չի լինի, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել տարածաշրջանում ևս մեկ պատերազմի։

Ռազմագերիներ