
Նախակրթարան հաճախելու տարիքային շեմը նվազեցվում է մինչև 4 տարեկան
Նախակրթարան հաճախելու տարիքային շեմը նվազեցվում է մինչև 4 տարեկան․ նման որոշում է ընդունվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ կատարված փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում առկա է հերթագրված երեխաների մեծ թիվ, ընդունելության հնարավորությունը կընդլայնվի՝ սկսած 4 տարեկանից։ Այն համայնքներում, որտեղ գործում է միայն նախակրթական մեկ հաստատություն, կստեղծվի այլատարիք խմբերի ձևավորման հնարավորություն։
Փոքր բնակավայրերի համար, որտեղ առանձին մանկապարտեզների կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ, այս մոտեցումը կիրառելի է։
Կարգավորման նպատակն է ոչ միայն ավելացնել երեխաների ընդգրկվածությունը, այլև ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության լիարժեք իրականացումը։


